2 հուլիսի 2011 - 16:29 AMT
Վերջին յոթ օրերին Ղարաբաղի բանակը կրկին ճնշել է հակառակորդի կրակային ակտիվությունը

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման բազմաթիվ դեպքեր: Ինչպես հայտնել են PanARMENIAN.Net-ին ՊԲ-ից hունիսի 25-ից մինչև հուլիսի 2-ն ընկած ժամանակահատվածում դրանց թիվը հասել է մոտ 200-ի, որի արդյունքում հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է ավելի քան 900 կրակոց` այդ թվում նաև խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից:

ՊԲ մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումները վստահորեն կատարել են իրենց մարտական խնդիրը և առանց կորուստների ճնշել հակառակորդի կրակային ակտիվությունը: