2 հուլիսի 2011 - 17:38 AMT
Ալի Լարիջանի. ԱՄՆ-ը և Արևմուտքն Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները վերածել են շոուի

ԱՄՆ-ը և այլ արևմտյան երկրներն Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները վերածել են քաղաքական շոուի: Այդ մասին Բաքվում մամլո ասուլիսում հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին: «Բանակցությունների էությունը չհասկանալու պատճառով ԱՄՆ և այլ արևմտյան երկրներ վերածել են դրանք քաղաքական շոուի: Մենք ողջունում ենք Իրանի և արևմտյան երկրների միջև բանակցությունները»,- ասել է Լարիջանին:

Նրա խոսքերով, բանակցությունները պետք է անցկացվեն պայմաններում, որոնք ընդունել երկու կողմերը, իսկ ԱՄՆ օգտագործում է դրանք որպես գործիք սեփական նպատակներին հասնելու համար, հաղորդում է Trend-ը:

Իրանի միջուկային ծրագիրն անհանգստություն է առաջացնում 2003-ից, երբ ՄԱԳԱՏԷ հայտնի դարձավ նրա գաղտնի գործունեության մասին: 2003-ի վերջին Իրանը ստորագրել է Ուրանի հարստացման շուրջ աշխատանքների կամավոր դադարեցման և երաշխիքների կիրառման համաձայնագրի լրացուցիչ արձանագրությունը, սակայն ավելի ուշ վերադարձել է այդ գործունեությանը:

Միջուկային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ներկայացուցիչները հաղորդել են, որ վերջին հինգ ամսում Իրանն ավելացրել է չհարստացված ուրանի պաշարները մինչև 3,61 տոննա: ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչները մտավախություն ունեն, որ հարստացված ուրանը կարող է օգտագործվել ռազմական միջուկային ծրագրում: Փորձագետները հայտարարում են, որ, եթե Իրանը կարողանա հարստացնել ուրանը, պահեստավորված քանակը կբավականացնի երկու միջուկային ռումբերի համար: Իրանի իշխանությունները հայտարարում են, որ մտադիր են հանել ուրանի միջուկները Բուշերում Ռուսաստանի կառուցած ատոմակայանից: Իրանը չի պարզաբանել նման մտադրության պատճառները,

Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերջին փուլը տեղի է ունեցել 2011-ի հունվարին Ստամբուլում: ԵՄ միջազգային և քաղաքականության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի խոսքով, որը բանակցություններում ներկայացրել է «վեցնյակը» (ԱԽ 5 անդամներ` Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա և Գերմանիա) բանակցություններն անարդյունավետ են եղել: