3 հուլիսի 2011 - 15:43 AMT
Հրանուշ Հակոբյանը հանդիպել է Ուկրաինայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Հուլիսի 1-ին Կիևում Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպել է Ուկրաինայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա էին Ուկրաինայի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինյան թեմի առաջնորդ Գրիգորիս Բունիաթյանը:

Հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ ավելի քան երկու ժամ տևած հանդիպման ընթացքում Հրանուշ Հակոբյանը մանրամասն պատմել է Սփյուռքի նախարարության կողմից իրականացվող միջոցառումների մասին և պատասխանել Ուկրաինայի հայերի հարցերին, որոնք վերաբերում էին սփյուռքահայերի կյանքի տարբեր ոլորտներին: Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Կիև է ժամանել ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում, հաղորդում է Analitika.at.ua-ը: