3 հուլիսի 2011 - 16:55 AMT
Ռուսները կկարողանան Վրաստանի մուտքի արտոնագիր ստանալ Վերին Լարս ՀԱԿ-ի միջոցով

Վերին Լարս Հսկիչ-անցագրային կետում (ՀԱԿ) Վրաստանի մուտքի արտոնագիր կարող են ստանալ Ռուսաստանի Դաշնության բոլոր քաղաքացիները: Ինչպես հայտնել է Վրաստանի ՆԳՆ վարչակազմի ղեկավար Շոթա Խիզանիշվիլին, մինչև վերջերս Լարս ՀԱԿ-ում արտոնագիր կարող էին ստանալ միայն ՌԴ այն քաղաքացիները, որոնք բնակվում էին Հյուսիսային Կովկասում:

Նրա խոսքով, Վրաստանի իշխանությունների որոշմամբ, Ռուսաստանի մյուս քաղաքացիների համար սահմանափակումները վերացվել են, և այժմ Լարս ՀԱԿ-ում օրենքի շրջանակում ՌԴ ցանկացած քաղաքացի կկարողանա վրացական արտոնագիր ստանալ, հաղորդում է Գրուզիա Օնլայնը:

Վրաստանի խորհրդարանը 2008 թ-ի օգոստոսի 28-ին քվեարկեց ՌԴ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու օգտին. Դրանից հետո դիվանագիտական հարաբերություններ երկու երկրների միջև իրականացվում են Վրաստանում Շվեյցարիայի դեսպանատան և Ռուսաստանում Շվեյցարիայի դեսպանատան միջոցով: