3 հուլիսի 2011 - 17:02 AMT
Հայաստանն ու Ուկրաինան կհամագործակցեն բժշկության ոլորտում

Ուկրաինայի և Հայաստանի առողջապահության նախարարությունները բժշկության ոլորտում 2011-2013թթ. համագործակցության ծրագիր են ստորագրել: Ծրագիրը ստորագրվել է Հայաստանի և Ուկրաինայի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վիկտոր Յանուկովիչի ներկայությամբ` ՀՀ նախագահի` Կիև կատարած այցի շրջանակներում:

Կողմերը ստորագրել են նաև օդային հաղորդակցության մասին միջկառավարական համաձայնագրում փոփոխությունների և լրացումների կատարման մասին արձանագրություն, կառավարական կապերի ոլորտում համագործակցության մասին միջկառավարական համաձայնագրում փոփոխությունների և լրացումների կատարման մասին արձանագրություն, տնտեսական համագործակցության հարցերի ուկրաինա-հայկական միջկառավարական հանձնաժողովի 5-րդ նիստի արձանագրություն, հաղորդում է GIGA Mir-ը: