4 հուլիսի 2011 - 11:10 AMT
Լևոն Մուքանյանը դարձել է ՌԴ Երիտասարդական և մանկական միավորումների ազգային խորհրդի անդամ

ՌԴ Հանրային պալատում տեղի է ունեցել Ռուսաստանի Երիտասարդական և մանկական միավորումների ազգային խորհրդի համաժողովը, որին ներկա են եղել ավելի քան 100 պատվիրակներ Ռուսաստանի շրջաններից: Համաժողովը բացել է Ազգային խորհրդի նախագահ, ՌԴ Հանրային պալատի անդամ Ալեքսանդր Սոկոլովը:

Ազգային խորհրդի գործող նախագահ Ալեքսանդր Սոկոլովը տեղեկացրել է համաժողովի մասնակիցներին իր լիազորությունները հանձնելու մասին, միաժամանակ նշելով, որ որպես ղեկավար նա կատարել է կարևորագույն գործառույթներից մեկը` փոխարինող է պատրաստել:

Համաժողովում նաև ձևավորվել է Ռուսաստանի Երիտասարդական և մանկական միավորումների ազգային խորհրդի վարչության նախագահության նոր կազմ, որում ընդգրկվել է Լևոն Մուքանյանը, որը Ռուսաստանի Հայերի միության երիտասարդական կառույցի առաջնորդն է:

Ազգային խորհրդի հիմնական գործունեությունն ուղղված է երիտասարդության սոցիալականացման հնարավորությունների և պայմանների ստեղծմանը` հանուն երկրի շահերի նրա պոտենցիալը զարգացնելու համար: