4 հուլիսի 2011 - 12:51 AMT
Իրանաադրբեջանական սահմանին տեղի է ունեցել հրաձգություն

Իրանաադրբեջանական սահմանին` Յարդիմլինի շրջանի Արվան գյուղի մոտ տեղի է ունեցել հրաձգություն: «Զինված անձինք խախտել են սահմանն իրանական կողմից: Սահմանապահ ջոկատի վրա հանկարծակի կրակ են արձակել: Ջոկատի հրամանատար, ավագ լեյտենանտ Գուլիև Ռուֆատ Ֆիրուդինօղլին ծանր հրազենային վնասվածքի հետևանքով մահացել է»,- ասել է Ադրբեջանի սահմանապահ ծառայության աշխատակիցը ՌԻԱ Նովոստիին:

Նրա խոսքով, հարձակվողները թաքնվել են Իրանի տարածքում: Տեղի ունեցածի կապակցությամբ անցկացվում են օպերատիվ-հետաքննչական միջոցառումներ: