4 հուլիսի 2011 - 13:35 AMT
Հայաստանի նախագահը ԱՄՆ Անկախության տոնը կարևոր է համարում նաև Ղարաբաղի ժողովրդի համար

Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հուլիսի 4-ին, այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն և շնորհավորել դեսպանատան աշխատակիցներին՝ Միացյալ Նահանգների անկախության 235-րդ տարեդարձի կապակցությամբ:

Ինչպես հաղորդել են PanARMENIAN.Net-ին Հայաստանի նախագահի մամլո ծառայությունից, հանրապետության ղեկավարն իր խոսքում նշել է, որ Միացյալ Նահանգների Անկախության տոնը շատ մեծ նշանակություն է ունեցել և այժմ էլ ունի ոչ միայն Միացյալ Նահանգների, այլև բոլոր ժողովուրդների, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար, քանի որ, ըստ նախագահի, չկա մի ժողովուրդ, ով չի ցանկանում անկախություն և ազատություն: