4 հուլիսի 2011 - 19:29 AMT
Հայ սուսերամարտիկները յոթ մեդալ են նվաճել Բաթումիում կայացած միջազգային մրցաշարում

Վրաստանի Բաթումի քաղաքում հունիսի 28-ից 30-ն անցկացված սուսերամարտի պատանիների միջազգային մրցաշարում Հայաստանի սուսերամարտի հավաքականը 7 մեդալ է նվաճել: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել Հայաստանի Սուսերամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արտաշես Մադոյանը: Խոցասուսեր մրցաձևում աղջիկներից առաջին տեղն է զբաղեցրել «Քեթրին» սուսերամարտի մարզադպրոցի սան Էմմա Պողոսովան: Լիլիթ Էվոյանը զբաղեցրել է 3-րդ տեղը, տղաներից Արմեն Արազյանը զբաղեցրել է նույն մրցաձևի 2-րդ, Կարեն Արազյանը` 3-րդ տեղը: Ճկասուսեր մրցաձևում տղաներից 2-րդ տեղն է զբաղեցրել Վահան Առաքելյանը, իսկ 3-րդ տեղը կիսել են Մայքլ Հովհաննիսյանն ու Էմիլ Դանիելյանը: