5 հուլիսի 2011 - 17:50 AMT
Քեթրին Էշթոնը Եվրախորհրդարանում կներկայացնի իրադրությունը Լեռնային Ղարաբաղում

Եվրախորհրդարանում կրկին կդիտարկվի իրադրությունը Լեռնային Ղարաբաղում: Ինչպես հաղորդում է Եվրախորհրդարանի պաշտոնական կայքը, ԵԽ լիակազմ նիստի ընթացքում Եվրամիության արտաքին քաղաքական և անվտանգության քաղաքականության գծով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը եվրապատգամավորներին կներկայացնի իրադրությունը Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև վերջին իրադարձությունները Սիրիայում ու Եմենում: