6 հուլիսի 2011 - 13:47 AMT
Skype-ի Mac համակարգիչների համար նոր թարմացումն ունի նոր ֆունկցիաներ

Skype Big blog-ը հայտարարել է, որ Skype 5.2 նոր թարմացումը Mac համակարգիչների համար այժմ հասանելի է ներբեռնման համար։

Այս նոր թարմացմամբ, Mac-ի Skype օգտագործողները կարող են կիսել իրենց էկրանը (share screen) խմբակային տեսազանգի ժամանակ և միաժամանակ տեսնել ոչ միայն կիսած փաստաթուղթը կամ նկարը, այլև զրուցակցի տեսազանգի պատկերը։ Այս ֆունկիցան անվճար է one-to-one Skype տեսազանգի ժամանակ, սակայն խմբակային տեսազանգի ժամանակ էկրան կիսելու ֆունկցիան ակտիվացնելու համար անհրաժեշտ է լինել Skype Premium-ի բաժանորդ։

Այս նոր թարմացումը օգտագործողներին հնարավորություն է տալիս տեսազանգի ընթացքում մշտապես տեսնել զրուցակցին անգամ եթե միաժամանակ այլ ծրագրեր են օգտագործում։

Skype-ի բլոգը գրում է նաև, որ Skype-ի sidebar-ում կարելի է տեսնել նոր “Recents” կոճակը, որտեղ օգտագործողը կտեսնի իր ամենաակտիվ զրույցները, ինչպես նաև ավելացել է «Պատմություն» կոճակը, որտեղ օգտագործողը կտեսնի առավել պասիվ ընկերներին։