6 հուլիսի 2011 - 14:15 AMT
Երևանում անցկացվելու է «Իմ ձին իմ թևերն է» ցուցահանդեսը

Հուլիսի 10–ին Սիրահարների այգում տեղի է ունենալու «Իմ ձին իմ թևերն է» խորագրով լուսանկարների ցուցահանդես-վաճառք: Ցուցահանդեսը կազմակերպել է «Կենտավր» հիպոթերապիայի և ձիավարության կենտրոնը, և ներառում է կենտրոնում երեք տարիների ընթացքում արված լավագույն լուսանկարները, ինչպես նաև Խարբերդի հատուկ կարիքներով երեխաների մանկատան սաների աշխատանքները:

Միջոցառմանը հեղինակային երգերի կատարումներով հանդես են գալու Հայաստանի բարդ երգիչները: Բարեգործական ցուցահանդես-վաճառքի հասույթը ուղղվելու է «Կենտավր» հիպոթերապիայի կենտրոնի կարիքներին, իսկ մանկատան սաների աշխատանքների վաճառքից ստացված հասույթը կտրամադրվի մանկատանը: