6 հուլիսի 2011 - 14:34 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Նիկոլայ Բորդյուժա. Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է այստեղից բխող բոլոր հետևանքներով

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Երևանում պատասխանել է լրագրողներին հարցերին Ղարաբաղում ռազմական գործողություններ սկսվելու և ՀԱՊԿ արձագանքի մասին:

«Ցանկանում եմ կրկնել Ռուսաստանի նախագահի խոսքերն այն մասին, որ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է այստեղից բխող բոլոր հետևանքներով: Չեմ ցանկանում այլ մեկնաբանություններ տալ` հաշվի առնելով հարցի նրբությունը»,- ասել է Բորդյուժան, հիշեցնելով, որ հակամարտության կողմերի միջև ընթանում են թեև բարդ, բայց դրական արդյունքի միտված բանակցություններ:

ՖՈՏՈՇԱՐՔ