6 հուլիսի 2011 - 14:42 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Սփյուռքի նախարարը համոզված է, որ Հայաստանից արտագաղթը կրում է ժամանակավոր բնույթ

Ցավոք սրտի, այսօր Հայաստանում նկատվում է արտագաղթի միտում: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նրա խոսքով, Հայաստանի արտագաղթի հիմնական պատճառը երկրի սոցիալ-տնտեսական խնդիրներն են: Սակայն Հրանուշ Հակոբյանը համոզմունք է հայտնել, որ դա կրում է ժամանակավոր բնույթ, և որ որոշակի աշխատանքներից հետո հայ միգրանտները կվերադառնան հայրենիք: Դրա հետ կապված` նա նշել է, որ անհրաժեշտ է որոշակի աշխատանքներ կատարել և օգտագործել հայկական սփյուռքի պոտենցիալը` միգրանտների հոսքը նվազեցնելու համար: Նախարարը նշել է, որ զգալիորեն ավելացել է հայրենադարձների հոսքը: Նրա խոսքով, սփյուռքի շատ ներկայացուցիչներ վերադառնում են հայրենիք մշտական բնակություն հաստատելու համար:

ՖՈՏՈՇԱՐՔ