6 հուլիսի 2011 - 18:38 AMT
«Կոշ» քրեակատարողական հիմնարկում տոնել են Սահմանադրության օրը

ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության նախաձեռնությամբ հուլիսի 5-ին Հայաստանի Հանրապետության Սահմանադրության տոնի առթիվ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում ելույթ է ունեցել ՀՀ վաստակավոր արտիստ Թովմաս Պողոսյանի գլխավորած Հավասու անվան երիտասարդական համույթը:

Միջոցառմանը բացման ու ողջույնի խոսքերով հանդես եկան ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Սամվել Գուրջանյանը և ՀՀ վաստակավոր արտիստ Թովմաս Պողոսյանը:

Ինչպես նշված է ՀՀ արդարադատության նախարարության ուղարկած հաղորդագրության մեջ, նմանատիպ մշակութային միջոցառումները կրելու են պարբերական բնույթ: