7 հուլիսի 2011 - 11:12 AMT
Facebook -ն ակտիվացրել է տեսաչատ ֆունկցիան

Skype-ի Big Blog-ը հայտարարել է Facebook-ի հետ համագործակցության մասին։ Այժմ արդեն հնարավոր է կատարել տեսաչատ Facebook ընկերների հետ հենց Facebook-ում։

«Սա հիանալի քայլ է մեզ համար, այն Skype-ի առաջին մեծ քայլն է համացանցում։ Սա մեծ պոտենցիալ է, և համացանում զրույցները էլ ավելի սոցիալական է դարձնում»,- գրում է Big Blog-ը։

Տեսաչատ անելու համար պարզապես անհրաժեշտ է սեփական կարգավիճակը դարձնել «օնլայն», ընտրել չատում օնլայն ընկերներից մեկին և չատի պատուհանում սեղմել «վիդեո» նշանի վրա կամ էլ այցելել ընկերոջ էջը և եթե ընկերն օնլայն է, նրա էջի վերևի աջ մասում սեղմել «վիդեո» նշանի վրա։

Եթե ընկերը չի պատասխանում տեսազանգին, հնարավորություն կա տեսահաղորդագրություն ձայնագրելու։ Երբ ընկերը այցելի իր Facebook էջ, հաղորդագրություններում կստանա տեսահաղորդագրությունը։