7 հուլիսի 2011 - 12:25 AMT
Հայաստանի կառավարութան որոշմամբ տեխզննում անցնելու կտրոններն անպայման պետք է ստանալ բանկերի միջոցով

Տեխզննում անցնելու կտրոնները Հայաստանի քաղաքացիները ստանալու են բանկային համակարգի միջոցով, հուլիսի 7-ին հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Ֆինանսների նախարարությունն արդեն համապատասխան համաձայնագիր է ստորագրել Հայաստանի 7 առևտրային բանկերի հետ, որի շրջանակներում տրամադրվել է 70 000 կտրոն»,- հաղորդել է նա:

Վարչապետի կարծիքով, այդ գործառույթն ակտիվանալու է այս ամիս և գալիք երեք ամիսներին արձանագրվելու են իրական արձագանքներ քաղաքացիների կոմից: Այդ առումով վարչապետը կարևորել է, որպեսզի ֆինանսների նախարարությունը ձեռնամուխ լինի կառավարական որոշման լուսաբանմանը և իրազեկի քաղաքացիներին, թե ուր պետք է ներկայացնել դիմումը և ինչպես օգտվել նոր ծառայությունից: