7 հուլիսի 2011 - 15:12 AMT
Իրանում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի 9 անդամներ հրաժարական են տվել

Իրանում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի 9 անդամներ հրաժարական են տվել խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար: Ինչպես հաղորդում է Իրանի «Irna» պետական տեղեկատվական գործակալությունը, այդ մասին հայտարարել է Իրանի Պետական ընտրական հանձնաժողովի նախագահ Սոլյատ Մուրթազավին:

Ավելի վաղ, Իրանում 52 պետական պաշտոնյաներ հրաժարվել են իրենց պաշտոններից 2012-ի գարնանը կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար:

Իրանի ընտրական օրենսդրության համաձայն ընտրություններին մասնակցելու համար պետական պաշտոնյաները պետք է հրաժարվեն իրենց պաշտոններից: