7 հուլիսի 2011 - 18:03 AMT
Apple App Store-ում ծրագրերի ներբեռնումների քանակը մեկ ամսում աճել է 1 միլիարդով

Apple ընկերությունը հայտարարել է, որ իր 200 միլիոն iOS համակարգ օգտագործողները ներբեռնել են ավելի քան 15 միլիարդ ծրագրեր Apple-ի App Store-ից՝ ներառյալ թե՛ iPad և թե՛ iPhone ծրագրեր։ Այս մասին հաղորդում է TechCrunch-ը։ App Store-ը ներկա պահին պարունակում է 425 000 iOS ծրագիր, ներառյալ 100 000 iPad ծրագիր։

Դեռևս վաղ հունիսին Apple-ը հայտարարել էր, որ App Store-ում գրանցվել է 14 միլիարդ ներբեռնում, փաստորեն մեկ ամսում ներբեռնումների քանակը գրանցել է 1 միլիարդ աճ։

Apple-ը հայտարարել էր նաև, որ 15 միլիարդ երգեր են վաճառվել iTunes Store-ից, դարձնելով iTunes-ը երաժշտության ասպարեզում թիվ մեկ վերավաճառողը ։