7 հուլիսի 2011 - 18:03 AMT
ՀԱԿ-ի հաջորդ հանրահավաքը կկայանա օգոստոս 2-ին, ոչ թե 1-ին

Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) հաջորդ հանրահավաքը կկայանա ոչ թե օգոստոսի 1-ին, ինչպես հայտարարվել էր հունիսի 30-ի հանրահավաքի ժամանակ, այլ օգոստոսի 2-ին: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է ՀԱԿ-ի մամլո քարտուղար Արման Մուսինյանը, նման որոշում է ընդունել ՀԱԿ-ի քաղխորհուրդը: Նրա խոսքով, այդ որոշումը պայմանավորված է նրանով, որ հուլիսի 31-ին Հայ Առաքելական եկեղեցին տոնում է հինգ Մեծ տոներից մեկը` Հիսուս Քրիստոսի Պայծառակերպությունը, որը ժողովրդի մեջ հայտնի է Վարդավառ անունով, իսկ յուրաքանչյուր Մեծ տոնին հաջորդում է մեռելոց հիշատակի օր: Մուսինյանը նշել է նաև, որ այժմ ՀԱԿ-ի կառույցները զբաղված են հաջորդ հանրահավաքի ակտիվ նախապատրաստմամբ և դրա նոր ամսաթվի մասին բնակչությանը տեղեկացնելով:

ՀԱԿ-ի մամլո քարտուղար Արման Մուսինյանը պարզաբանել է, որ որոշումը ոչ մի քաղաքական ենթատեքստ չունի, պարզապես օգոստոսի 1-ը մեռելոց հիշատակի օր է, և ՀԱԿ-ը նպատակահարմար չի համարել զանգվածային միջոցառում անցկացնել այդ օրը: