7 հուլիսի 2011 - 18:58 AMT
Երևան է ժամանում Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը

Հուլիսի 7-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը աշխատանքային այցով կժամանի Երևան: Այցի ընթացքում նախատեսված են Սերգեյ Լավրովի հանդիպումները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը:

Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, Երևանից հետո Լավրովը կայցելի Բաքու: Այցը Հայաստան և Ադրբեջան կկայանա Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի հանձնարարությամբ: