7 հուլիսի 2011 - 20:01 AMT
Այսուհետ ՎիվաՍել-ՄՏՍ-ը կտրամադրի արտերկիր մեկնողների աջակցության ապահովագրության պայմանագիր

ՎիվաՍել-ՄՏՍ և «Նաիրի Ինշուրանս» ընկերությունների համագործակցության շրջանակներում ՎիվաՍել-ՄՏՍ-ի բոլոր սպասարկման կենտրոններում այժմ կարելի է ձեռք բերել արտերկիր մեկնողների աջակցության ապահովագրության պայմանագիր:

Ինչպես հաղորդում է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության մամլո ծառայությունը, պայմանագիրը թույլ կտա խուսափել ավելորդ ծախսերից և հոգսերից ողջ ճանապարհորդության ընթացքում:

Պայմանագիրը կնքելու համար անհրաժեշտ է ներկայացնել անձնագիր: