7 հուլիսի 2011 - 20:21 AMT
Կանադան պաշտոնապես ավարտել է իր մասնակցությունը ռազմական գործողություններին Աֆղանստանում

Հուլիսի 7-ին Կանադան պաշտոնապես ավարտել է Անվտանգության աջակցության միջազգային ուժերի (ISAF) կազմում իր մասնակցությունը ռազմական գործողություններին Աֆղանստանում: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, կանադական զորախմբից ամերիկյանին Քանդահար գավառում անվտանգության ապահովման պատասխանատվության փոխանցման մասին փաստաթուղթը ստորագրվել է Kandahar Air Field ռազմակայանում:

Կանադացիներն Աֆղանստանում իրենց ռազմական առաքելությունը մեկնարկել էին 2002 թվականին Քանդահար հարավային գավառում, այդ ընթացքում նրանք կորցրել են 157 զինծառայող, մեկ դիվանագետ, հասարակական կազմակերպության երկու աշխատակից և մեկ լրագրող: