7 հուլիսի 2011 - 20:44 AMT
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 7-ին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ: Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա փուլին վերաբերող հարցեր:

Անդրադարձ է եղել նաև հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը:

Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը, հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:

Հունիսի 23-ին Կազանի հանդիպումից մեկ օր առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց էր ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: ԱՄՆ նախագահը կարևորել էր Կազանում տեղի ունենալիք Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը: Բարաք Օբաման շնորհակալություն էր հայտնել ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Սերժ Սարգսյանի առաջնորդության համար և Դովիլի հայտարարության համատեքստում կարևորել Կազանում առաջընթացի արձանագրումը: