8 հուլիսի 2011 - 09:41 AMT
Երևանն առաջին քաղաքներից է, որտեղ կկայանա «Մթնշաղ. Արշալույս» ֆիլմի պրեմիերան

Երևանն առաջին քաղաքների շարքում է, որտեղ կկայանա «Մթնշաղ. Արշալույս» ֆիլմի պրեմիերան: Ինչպես հաղորդում է The internet movie database կայքը, ֆիլմի պրեմիերան կկայանա նոյեմբերի 18-ին: Հատկանշական է, որ ֆիլմի համաշխարհային պրեմիերան նույն օրը կկայանա նաև ԱՄՆ-ում:

Նախնական տվյալներով, ֆիլմի առաջին մասում պատմվելու է Բելա Սվոնի (Քրիսթեն Սթյուարտ) որպես մարդու կյանքի վերջին ամիսների մասին, երկրորդ մասում` վամպիրի կերպարում առաջին ամիսների մասին: