8 հուլիսի 2011 - 15:51 AMT
ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները զանգահարելիս կարող են խոսել անգամ այլմոլորակայինի ձայնով

ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամլո ծառայությունից տեղեկացնում են «Փոխիր ձայնդ» նոր ծառայության գործարկի մասին։

«Փոխիր ձայնդ»-ի շնորհիվ բաժանորդը կարող է զանգահարել մտերիմներին ու խոսել նրանց հետ երեխայի, սեթևեթ կամ այլմոլորակայինի ձայնով:

Ծառայությունից կարելի է օգտվել` զանգահարելով 990 համարին և հետևելով ձայնային հրահանգներին, կամ զանգահարելիս հեռախոսահամարից առաջ հավաքելով համապատասխան կոդը։

Երեխայի ձայնն ակտիվացնելու կոդն է 991, սեթևեթ ձայնի՝ 992 և այլմոլորակայինի՝ 993։

«Փոխիր ձայնդ» ծառայության միջոցով կատարված զանգի սակագինն է 99 դրամ/րոպե (ներառյալ ԱԱՀ):