8 հուլիսի 2011 - 15:51 AMT
ՀԿԵ-ի աշխատակիցները մաքրել են նոր «Ալմաստ» կառամատույցի գծերը և հարակից տարածքը

Երեկ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ աշխատակիցները մաքրել էին նոր «Ալմաստ» կառամատույցի երկաթուղային գծերը և հարակից տարածքը: ՀԿԵ-ի նոր կառամատույցը բացվելու է արդեն հուլիսի 15-ին:

Ընկերության աշխատակիցները մաքրել էին «Ալմաստ» կառամատույցից մինչև Քանաքեռ կայարան տանող երկաթուղային գծերը, ինչպես նաև հարակից տարածքը: Մոտակա տների բնակիչները հաճախ նետում էին կենցաղային աղբը գծերի և կառամատույցի վրա:

Էլեկտրագնացքները դեպի Սևան Երևանի նոր «Ալմաստ» կառամատույցից սկսելու են մեկնել հուլիսի 15-ից: Այժմ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն ավարտում է Երևանի «Ալմաստ» գործարանի հարևանությամբ գտնվող կառամատույցի շինարարությունը և երկաթուղային ենթակառուցվածքի վերականգնումը:

Գնացքների երթևեկությունը գործարանի հարևանությամբ դտնվող գծերով և կամրջով կասեցվել է 2006-ին, սակայն ՀԿԵ-ն, քաղաքացիների խնդրանքով, որոշել է վերսկսել այն:

Վերակառուցման աշխատանքները իրականացվում են ըստ ՀԿԵ-ի և Երևանի քաղաքապետարանի միջև սոցիալ-տնտեսական համագործակցության մասին համաձայնագրի, որը կնքվել էր 2011թ. փետրվարին, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը: