8 հուլիսի 2011 - 17:32 AMT
Հրապարակվեց «Ոսկե ծիրանի» ժյուրիի կազմը

Այսօր հրապարակվեցին այն ժյուրիի անդամների անունները, ովքեր դատելու են այս տարվա «Ոսկե ծիրան» կինոփառատոնը: «Ոսկե ծիրան» 8-րդ միջազգային կինոփառատոնի մրցութային 4 անվանակարգերում ներառված ֆիլմերը կդատեն միջազգային 6 ժյուրիներ:

Խաղարկային ֆիլմերի ժյուրին կնախագահի հանրահայտ «The Guardian» –ի և «London Evening Standard»–ի գլխավոր կինոքննադատ Դերեկ Մալքոլմը: Ժյուրիի մյուս անդամնեն են ֆրանսիացի Ֆրեդերիկ Բուայեն, Մեծ Բրիտանիան ներկայացնող Պավել Պավլիկովսկին, հարավկորեացի Չհո Յոուն-չուն, Հայաստանից Վահագն Տեր-Հակոբյանը:

Վավերագրական ֆիլմերի մրցույթը կդատի բուլղարացի կինոքննադատ Բոժիդար Մանովի գլխավորած ժյուրին: Մյուս անդամներն են Ալես Դոկտորիչը (Իտալիա), Ամիր Էսֆանդիարին (Իրան), Պավել Կոստոմարովը (Ռուսաստան) և Նունե Հախվերդյանը (Հայաստան):

«Հայկական համայնապատկեր» անվանակարգում հաղթողին կորոշեն ժյուրիի նախագահ Ելենա Ստիշովան (Ռուսաստան), Արմեն Դովլաթյանը (Հայաստան), Նիրմալ Դհարը (Հնդկաստան), Օզջան Ալփերը (Թուրքիա) և Սվետլանա Գուլյանը (Հայաստան):

«Կորիզ» անվանակարգի ժյուրիի անդամներն են Թիերի Լընուվելը (Ֆրանսիա), Կարինե Թորոսյանը (Կանադա) և Օլգա Շերվուդը (Ռուսաստան):

Բացի վերոնշյալներից, ֆիլմերը կդատեն նաև FIPRESCI և Էկումենիկ ժյուրիները: FIPRESCI ժյուրիի կազմում ընդգրկվում են Կինոգետների և կինոքննադատնեի միջազգային կազմակերպության անդամները: Էկումենիկ ժյուրիի կազմում Եկեղեցիների համաշխարհային անկախ կազմակերպության անդամներն են:

Այս տարի «Ոսկե ծիրան» կինոփառատոնը անցկացվելու է հունիսի 10-17-ը:

Փառատոնի հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը: