9 հուլիսի 2011 - 15:54 AMT
«Արմավիան» սկսում է Վարշավայի չվերթների իրականացումը

«Արմավիա» ավիաընկերությունը լեհական «LOT» ավիաընկերության հետ կնքած կոդ-շեր համաձայնագրի շրջանակում հուլիսի 13-ին սկսում է Երևան-Վարշավա-Երևան ուղղությամբ չվերթների իրականացումը:

Ինչպես նշվում է ընկերության մամլո ծառայության հաղորդագրության մեջ, չվերթները կիրականացվեն երկուշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի և կիրակի օրերին: