9 հուլիսի 2011 - 18:10 AMT
Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Հարավային Սուդանի Հանրապետության անկախությունը

Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես ճանաչել է Հարավային Սուդանի Հանրապետության անկախությունը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: «Հարավային Սուդանում անկախ պետականության հռչակումը ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման անքակտելի իրավունքի իրականացում է և հակամարտությունների քաղաքակիրթ հանգուցալուծման ևս մեկ օրինակ»,- նշել է նա, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը: