11 հուլիսի 2011 - 13:15 AMT
Հուլիսի 11-ին աշխարհը նշում է Ազգաբնակչության համաշխարհային օրը

Այսօր, հուլիսի 11-ին աշխարհը նշում է Ազգաբնակչության համաշխարհային օրը: Տոնը նշվում է 1987թ.: Բնակչության աճի բարձր տեմպերը աշխարհում 60-ական թվականներին լուրջ մտահոգության առարկա դարձան ՄԱԿ-ի համար: 1960-1999թթ. աշխարհի բնակչությունն ավելացել է գրեթե երկու անգամ՝ 1999թ. հոկտեմբերին հատելով 6 միլիարդի սահմանագիծը:

Ակնկալվում է, որ ընթացիկ տարվա հոկտեմբերին Երկրի ազգաբնակչության թիվը կհասնի 7 միլիարդի: Այդ կապակցությամբ ՄԱԿ-ը սկսում է «7 միլիարդ գործողություն» ծրագիրը:

Ըստ ՄԱԿ-ի կանխատեսումների, 2050թ. Երկրի բնակչությունը կկազմի 7,9-10,9 մլրդ մարդ, հավանաբար, 9,3 մլրդ, ինչը կախված է ընտանիքի պլանավորման ծրագրերի արդյունավետությունից: