Հուլիսի 11-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 4680000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք՝ 369 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 369 դրամ:
Հուլիսի 11-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 368,37 դրամ` հուլիսի 10-ի համեմատ կրճատվելով 0.30 կետով: 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 520.25 դրամ` կրճատվելով 6.91 կետով, 1 ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 13.09 դրամ` կրճատվելով 0.12 կետով: Այդ մասին հաղորդում է ԿԲ մամլո ծառայությունը: