11 հուլիսի 2011 - 18:13 AMT
Կրթության նախարարությունը կհետևի սփյուռքի ուսանողների վրա ծախսված միջոցների արդյունավետությանը

Այն սփյուռքահայ ուսանողները, ովքեր կրթություն են ստացել Հայաստանի բուհերում պետպատվերի շրջանակներում, տուգանվելու են, եթե հրաժարվեն առնվազն երկու տարի աշխատել իրենց բնակություն երկրում: Ինչպես հայտարարել է Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Կրթության ազգային ինստիտուտում ամեն տարի պետությունը պետպատվերի շրջանակներում 70 անվճար տեղ է հատկացնում սփյուռքի ուսանողներին, սակայն խնդիր է ծագում, երբ ուսումն ավարտելուց հետո շրջանավարտները չեն աշխատում իրեմց բնակության վայրում: «Հետևաբար, մեր բոլոր ջանքերը և միջոցները, որոնք մենք ծախսել են այդ ուսանողների վրա, որպեսզի նրանք փոխարինեն սփյուռքի ուսուցիչներին, ապարդյուն են»,- ասել է նա: Այդ առումով նախարարը հաղորդել է, որ ուսանողների պայմանագրերում ներառվելու է կետ, որի համաձայն եթե շրջանավարտները հրաժարվեն վերադառնալ իրենց բնակության երկիր և չաշխատեն այնտեղ երկու տարի, կտուգանվեն ավարտական կուրսի ութնապատիկ գումարի չափով: Նրա խոսքով, այսպիսով, կանոնները խախտած ուսանողները կհատուցեն պատճառած վնասը կառավարությանը:

Անդրադառնալով այն հարցին, որ հայկական բուհերը վերջերս սկսել են ավելի հաճախ հայտնվել տարբեր սկանդալների կենտրոնում, Աշոտյանն ասել է, որ ընթացիկ տարվա սեպտեմբերին նախարարությունը մտադիր է համալիր ստուգումներ անցկացնել երկրի բոլոր միջպետական բուհերում: Նրա խոսքով, բոլոր բուհերը պետք է հետևեն կրթության ոլորտում Հայաստանի օրենսդրությունը: