11 հուլիսի 2011 - 20:29 AMT
Բաքուն Մինսկի խմբից ակնկալում է ինչ-որ «լուրջ փաստաթուղթ»

Սպասվում է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները տարածաշրջան կժամանեն որոշակի լուրջ փաստաթղթով, ասել է իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցության գործադիր քարտուղարի տեղակալ, պատգամավոր Մուբարիք Գուրբանլին:

«Ենթադրում եմ, որ նախագահների հերթական հանդիպման համար համանախագահները հանդես կգան որոշակի լուրջ փաստաթղթով, և դրա շուրջ կընթանան քննարկումներ»,- ասել է Գուրբանլին, հաղորդում է Տրենդը:

Համանախագահների հնարավոր ժամանման նպատակը կլինի նախագահների հերթական հանդիպումը պատրաստելը, կարծում է «Ենի Ադրբեջան» կուսակցության գործադիր քարտուղարի տեղակալը:

«Կարծում եմ, որ հակամարտության կարգավորման հետ կապված հարցերը շատ լուրջ են տեղաշարժվում և այդ տեղաշարժերը կտան իրենց պտուղները»,- ասել է նա: