Բաց կոդով գրված WordPress բլոգային հարթակից այժմ օգտվում է ավելի քան 50 միլիոն կայք, որոնցից մոտ կեսը տեղակայված է (hosted) WordPress.com-ում։ Այս մասին հաղորդում է Mashable-ը։
Բացի դրանից, ավելի քան 287 միլիոն մարդ ամսական դիտում է 2,5 միլիարդ էջ WordPress.com-ում։ WordPress.com-ի օգտագործողները օրական միջինում կատարում են մոտ 500 000 նոր գրառում և 400 000 նոր մեկնաբանություն։
Վերջերս, WordPress-ի մրցակից բլոգային հարթակ Tumblr-ը արձանագրեց 20 միլիոն գրանցված բլոգ՝ առաջ անցնելով WordPress.com-ին տեղակայված (hosted) բլոգերի քանակով։
Այնուամենայնիվ, ի տարբերություն Tumblr-ի՝ WordPress-ը թույլ է տալիս օգտագործողներին տեղադրել և օգտագործել WordPress հարթակը իրենց սեփական վեբ-հոսթերում։ WordPress հարթակն օգտագործում են ոչ միայն որպես բլոգ, այլև որպես անհատական, գործարար և համայնքային կայքեր։