12 հուլիսի 2011 - 15:41 AMT
Հայաստանի նախագահը ցավակցական հեռագիր է հղել Դմիտրի Մեդվեդևին «Բուլղարիա» շոգենավի վթարի կապակցությամբ

Հուլիսի 12-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևին՝ Վոլգա գետում «Բուլղարիա» շոգենավի խորտակման կապակցությամբ: Նախագահը խնդրել է իր ցավակցությունն ու զորակցությունը հայտնել զոհվածների հարազատներին, իսկ այդ աղետից ողջ մնացածներին՝ մաղթել շուտափույթ ապաքինում:

«Բուլղարիա» շոգենավը վթարի ենթարկվեց հուլիսի 10-ին Թաթարստանում: Կան բազմաթիվ զոհեր: Անհայտ է մնում 102 ուղևորի ճակատագիրը: 85 մարդ հաջողվել է փրկել: Փրկարարական աշխատանքները շարունակվում են: