12 հուլիսի 2011 - 15:53 AMT
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն ամբողջությամբ մարել է իր պարտատոմսերը

2011 թվականի հուլիսի 7-ին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ մարել է իր կողմից 2008թ. հուլիսին թողարկած ընդհանուր ծավալով 1,000,000,000 ՀՀ դրամ յուրաքանչյուրը 50 000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 36 ամիս մարման ժամկետով, 9.5 տոկոս տարեկան տոկոսադրույքով, 20 000 հատ անվանական արժեկտրոնային պարտատոմսերը:

Պարտատոմսերի թողարկման տեղաբաշխող և հաշվարկային բանկ էր հանդիսանում «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ն: Պարտատոմսերը ակտիվ շրջանառվում էին «Նասդաք Օէմէքս Արմենիա» ԲԲԸ հարթակում և ցուցակված էին ցուցակման վերին (Abond) մակարդակում, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը: