12 հուլիսի 2011 - 16:41 AMT
Հուլիսի 12-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 368.60 դրամ

Հուլիսի 12-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 6 230 000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք՝ 368.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 368.5 դրամ:

Միաժամանակ, հուլիսի 12-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 368.60 դրամ` հուլիսի 11-ի համեմատ ավելանալով 0.23 կետով: Միևնույն ժամանակ, 1 եվրոյի փոխարժեքը 512.69 դրամ` կրճատվելով 7.56 կետով, 1 ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 12.98 դրամ` կրճատվելով 0.10 կետով: Այդ մասին հաղորդում է ՀՀ ԿԲ մամլո ծառայությունը: