12 հուլիսի 2011 - 17:47 AMT
Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետն ազատվել է պաշտոնից

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Գրիգոր Գրիգորյանն ազատվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի պաշտոնից։

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ Հովհաննես Հայրապետյանը նշանակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի տեղակալ, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: