Softline ընկերությունը Հայաստանում ապահովել է Բյուրականի աստղադիտարանի բոլոր համակարգիչների պաշտպանությունը` որպես նվեր տրամադրելով ընկերությանը «Կասպերսկու լաբորատորիայի» հակավիրուսային լուծումներ:
Հայաստանում Softline ընկերության տնօրեն Արմեն Կարապետտյանը նշել է. «Բյուրականի աստղադիտարանը, որը համաշխարհային նշանակություն ունի, մեր երկրի համար յուրահատուկ արժեք է: Ուստի կարծումեմ, որ նրա աշխատանքին պետք է նպաստեն բոլոր հայրենակիցները, ովքեր անտարբեր չեն երկրի ապագայի հանդեպ: Պատահական չէ, որ մենք ընտրել են «Կասպերսկու լաբորատորիայի» լուծումները. առաջին հերթին, դրանք ապահովում են հիանալի պաշտպանություն, երկրորդ, նրա արտադրանքներն ավելի պահանջված են և սիրված մեր երկրում»:
«Մեզ համար շատ հաճելի է, որ աստղադիտարանն արժանանում է նման ուշադրության: Վերջին ժամանակները մենք բազմիցս բարձրացրել ենք մեր համակարգիչների պաշտպանության հարցը, և Softline ընկերության օգնությունը տեղին էր»,- ասել է աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը: