13 հուլիսի 2011 - 13:00 AMT
Բրիտանացի եպիսկոպոսը ստիպված կլինի 6,5 հազար եվրո վճարել Գերմանիային Հոլոքոսթի ժխտման համար

Բավարիայի Ռեգենսբուրգ քաղաքի դատարանը չի բավարարել բրիտանացի կաթոլիկ եպիսկոպոս Ռիչարդ Ուիլյամսոնի բողոքարկումը և դատապարտել է 6,5 հազար եվրո տուգանքի վճարման Հոլոքոսթը ժխտելու համար:

Ուիլյամսոնը սկանդալային արտահայտություններ է արել 2008թ. շվեդական հեռուստաալիքով, գտնվելով Ռեգենսբուրգում, հայտնում է Deutsche Welle-ն:

Մասնավորապես, Ուիլյամսոնը շվեդական հեռուստաալիքին տված հարցազրույցում վիճարկել է գազի խցիկների առկայությունը համակենտրոնացման ճամբարներում: Պաշտպանությունը պահանջել է արդարացնել հոգևորականին, քանի որ նա համաձայնություն չի տվել, որ իր հարցազրույցը հրապարակվի Գերմանիայում:

2010թ. ավարտված առաջին դատավարության ժամանակ հոգևորականը տուգանվեց 10 հազար եվրոյով: Դրանից հետո նրա փաստաբանները բողոքարկեցին որոշումը՝ պահանջելով արդարացնել 71-ամյա Ուիլյամսին, իսկ մեղադրող կողմը ձգտում էր տուգանքի չափը հասցնել 12 հազար եվրոյի: