Facebook-ը պաշտոնապես թողարկել է «Facebook յուրաքանչյուր հեռախոսի համար» ծրագիրը, որն աշխատում է գրեթե 2500 տարբեր հեռախոսների վրա։
Ըստ Inside Facebook-ի, ծրագիրը ռեբրենդինգի կենթարկվի և կկոչվի Facebook խաղարկային (Feature) հեռախոսների համար։
Ծրագիրը սմարթֆոնների համար գրված ծրագրերի նման է։ Պարունակում է նկարներ վերբեռնելու հնարավորություն, ինչպես նաև հեռախոսի կոնտակտների ինտեգրում Facebook Friend Finder։
Ծրագիրը կօգնի հեռախոսների հին մոդելներ օգտագործողներին օգտվել Facebook-ի ավելի շատ ֆունկցիաներից։ Facebook-ը համագործակցում է 20 միջազգային կրիչների հետ, որպեսզի առաջարկի ծրագրի՝ 90 օր անվճար հասանելություն։
Ծրագիրը կարելի է բեռնել m.facebook.com-ից, որտեղ նորությունների էջի ներքևում կա ներբեռնման հղում: Facebook ամեն հեռախոսի համար ծրագիրը հասանելի է նաև ծրագրերի այնպիսի խանութներում, ինչպիսիք են GetJar-ը, Appia-ն և Mobile Weaver-ը։