13 հուլիսի 2011 - 16:52 AMT
The Washington Times. Ամերիկահայերը կասկածանքով են վերաբերվում Հայաստանում ԱՄՆ դեսպանի թեկնածուին

ԱՄՆ հայերը կասկածանքով են վերաբերվում Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Բարաք Օբամայի առաջարկած Ջոն Հեֆերնի թեկնածությանը, քանի որ վերջինս անցյալ տարի աշխատել է թուրքամետ և հակահայկական դիրքորոշում ունեցող կոնգրեսականի մոտ: Ինչպես ասվում է The Washington Times-ի «Հայերը պատասխաններ են ցանկանում» հոդվածում, Ամերիկայի հայկական համագումարը (AAA) և Ամերիկայի հայ դատի հանձնախումբը (ANCA) կոչ են անում ԱՄՆ Սենատի արտաքին գործերի հանձնաժողովի անդամներին հարցնել Հեֆերնին Հայոց ցեղասպանության և ղարաբաղյան կարգավորման հարցում Վաշինգտոնի դիրքորոշման մասին:

ԱՄՆ Սենատի արտաքին գործերի հանձնաժողովն այսօր լսումներ է անցկացնելու Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ջոն Հեֆերնի թեկնածության վերաբերյալ:

1990-ականների կեսերին Հեֆերնն աշխատել է նախկին կոնգրեսական Դուգա Բերուոթերի հետ, որը հայտնի է Կոնգրեսում իր թուրքամետ և հակահայկական գործունեությամբ:

Եթե Սենատը հավանություն տա Ջոն Հեֆերնի թեկնածությանը, ապա նա Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում կփոխարինի Մարի Յովանովիչին, որն ավարտել է իր առաքելությունն այս տարվա հունիսին: Հեֆերնը ներկա պահին ՆԱՏՕ-ում ամերիկյան առաքելության ղեկավարի տեղակալն է: Մինչ այդ նա աշխատել է Ինդոնեզիայում ԱՄՆ դեսպանատանը: