13 հուլիսի 2011 - 16:58 AMT
Հուլիսի 13-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 368.48 դրամ

Հուլիսի 13-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 3 450 000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք՝ 368 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 368 դրամ:

Միաժամանակ, հուլիսի 13-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 368.48 դրամ` հուլիսի 12-ի համեմատ կրճատվելով 0.12 կետով: 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 518.01 դրամ` ավելանալով 5.32 կետով, 1 ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 13.06 դրամ` ավելանալով 0.08 կետով; Այդ մասին հաղորդում է Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը: