13 հուլիսի 2011 - 17:00 AMT
Կ. Ղազինյանը Բրյուսելում կմասնակցի Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագրի բանակցությունների նիստին

Հուլիսի 14-ին Բրյուսելում կկայանա նաև արդարադատության, ազատության և անվտանգության հարցերով Հայաստան-ԵՄ համագործակցության ենթակոմիտեի երկրորդ նիստը, որի օրակարգում են ընդգրկված սահմանների կառավարմանը, մուտքի վիզաների դյուրացմանը, միգրացիոն խնդիրներին, կազմակերպված հանցավորության դեմ պայքարին և իրավապահ գործունեությանն առնչվող հարցեր:

Հուլիսի 15-ին ՀՀ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Կարինե Ղազինյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագրի բանակցությունների վեցերորդ լիագումար նիստին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: