13 հուլիսի 2011 - 18:42 AMT
Նավթի համաշխարհային գների անկանխատեսելիությունն արգելակել է Իրան-Հայաստան նավթատարի շինարարությունը

Առաջիկայում նախատեսվում է Իրանից Հայաստան նավթատարի շինարարության բանակցությունների վերսկսման շուրջ աշխատանքային հանդիպում: Այդ մասին հուլիսի 13-ին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:

Նրա խոսքով, նավթատարի շինարարությունը կախված է մի շարք գործոններից, մասնավորապես, նավթի գների համաշխարհային տատանումներից: «Երբ համաշխարհային շուկաներում սկսվել է նավթի գների տատանումը, իրանական կողմը զերծ է մնացել այնքան ժամանակ, մինչև պարզ է դարձել, թե ինչ է կատարվում»,- ասել է նա: