13 հուլիսի 2011 - 19:34 AMT
Հայաստանի ուրանի հանքավայրերի հետազոտման աշխատանքները կտևեն ևս 2-3 տարի

Հայաստանի ուրանի հանքավայրերի հետազոտման աշխատանքները կտևեն ևս 2-3 տարի, երբ պարզ կդառնա, կան արդյոք ուրանի պաշարներ և ինչ ծավալի: Այդ մասին հուլիսի 13-ին երևանում լրագրողներին է հայտնել Հայաստանի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:

Ըստ նրա, աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացույցի և նախատեսում են երկրաֆիզիկական, երկրաքիմիական ու այլ աշխատանքների իրականացում: Ըստ նախարարի, Հայաստանում մինչ օրս ուրանի ոչ մի հանքավայր չի շահագործվել:

ՀՀ կառավարությունը դեռևս որևէ ընկերության ուրանի հանքավայրերեի շահագործամն արտոնագիր չի տրամադրել և այսօր բնապահպանական սպառնալիքների մասին խոսելը վաղաժամ է: Երկրաբանական հետազոտությունները Լեռնաձորում, Սյունիքում, Քաջարանի շրջակայքում անց է կացնում «Հայ-ռուսական լեռնահանքային արդյունաբերական կազմակերպությունը», ինչն առաջացնում է բնապահպանների մտահոգությունը: Աշխատանքները ֆինանսավորում է ռուսական կողմը՝ 3,5 մլն դրամ: