13 հուլիսի 2011 - 19:35 AMT
Մինսկի խմբի համանախագահները հուլիսի 18-ին կժամանեն Երևան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բերնար Ֆասյեն (Ֆրանսիա), Իգոր Պոպովը (ՌԴ) և Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) հուլիսի 18-ին ժամանելու են Երևան: Այդ մասին հաղորդել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը: Այցի ընթացքում Ղարաբաղի հարցով միջնորդները հանդիպելու են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, միջնորդները Բաքու են ժամանելու հուլիսի 14-ին: Նախատեսվում էր նաև, որ համանախագահները կայցելեն Ղարաբաղ, սակայն ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը կարճաժամկետ արձակուրդում է, և այս անգամ միջնորդները չեն այցելի Ստեփանակերտ: