14 հուլիսի 2011 - 12:04 AMT
Գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը գլխավորում է Բենասկի միջազգայի մրցաշարի այղուսակը

Իսպանական Բենասկ քաղաքում շարունակվում է շախմատի բաց մրցաշարը: Մրցաշարին մասնակցում է 471 շախմատիստ, որոնցից 35 գրոսմայստերներ են:

7-րդ տուրում Տիգրան Պետրոսյանը սևերով խաղում միավորները կիսեց Ջուլիո Գրանդա Զունիգայի (Պերու) հետ: Հայ գրոսմայստերը վաստակել է 6,5 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը: 8-րդ տուրում հայ շախմատիստը կխաղա չեխ Ջիրի Ստոչեկի հետ, որը երկրորդ տեղում է:

Կարեն Մովսիսյանը 5,5 միավորով 10-րդ տեղում է, իսկ Զավեն Անդրիասյանը նույնպես հավաքել է 5,5 միավոր և զբաղցենում է 23-րդ տեղը: Մրցաշարը կավարտվի հուլիսի 16-ին: