14 հուլիսի 2011 - 13:32 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Երևանում փողոցային առևտրով զբաղվողները պահանջում են պաշտպանել իրենց իրավունքները

Հուլիսի 14-ին կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են անցկացնում քաղաքացիների միանգամից մի քանի խմբեր: Բողոքողների թվում են նաև Երևանի քաղաքապետարանի գործողություններից տուժած փողոցային առևտրով զբաղվող մարդիկ: Նրանց թվում է Նարինե Վարդանյանը, որը ծաղիկների վաճառքով է զբաղվում մայրաքաղաքի Աբովյանի փողոցում: Ըստ նրա, մայիսի 31-ին քաղաքապետարանի առևտրի բաժնի վարիչի տեղակալ Արման Եդոյանը պահանջել է իրենց 1000 դոլար վճարել նշված վայրում առևտուր անելու համար՝ հակառակ դեպքում սպառնալով, որ նա ստիպված կլինի լքել այդ վաճառակետը: Իսկ արդեն հունիսի 3-ին Եդոյանը պահանջել է նրանից հեռանալ, քանի որ չի վճարել պահանջվող գումարը:

Ըստ Վարդանյանի, նա մի քանի այլ առևտրականների հետ դիմել է դատախազություն, սակայն, մինչ օրս խնդիրը մնում է չլուծված, իսկ նա ֆինանսական կորուստներ է կրում: Նարինե Վարդանյանը PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է, որ ունի նշված վայրում վաճառք իրականացնելու թույլտվություն ինչպես քաղաքապետարանից, այնպես էլ թաղապետարանից:

ՖՈՏՈՇԱՐՔ